ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ասում են...

Ասում են...
23.01.2026 | 18:11

Մենք գիտեինք, որ կանոնների վրա հիմնված միջազգային կարգի պատմությունը մասամբ կեղծ էր։ Որ ուժեղագույններն իրենց կազատեն պարտավորություններից այն ժամանակ, երբ ճիշտ համարեն։ Որ առևտրային կանոնները կիրառվում էին անհամաչափորեն։ Եվ որ միջազգային իրավունքը կիրառվում էր տարբեր խստությամբ՝ կախված մեղադրյալի կամ զոհի ինքնությունից։

Այս ֆիկցիան օգտակար էր, և, մասնավորապես, ամերիկյան հեգեմոնիան օգնում էր հանրային բարիքներ ապահովել՝ բաց ծովային ուղիներ, կայուն ֆինանսական համակարգ, հավաքական անվտանգություն և աջակցություն վեճերի լուծման մեխանիզմներին։

Ուստի մենք ցուցանակը դնում էինք պատուհանին։ Մենք մասնակցում էինք ծիսակարգերին։ Եվ հիմնականում խուսափում էինք մատնանշել հռետորաբանության և իրականության միջև եղած ճեղքվածքը։

Այս գործարքն այլևս չի աշխատում։

Թույլ տվեք ուղիղ խոսել. մենք փլուզման, այլ ոչ թե անցումային փուլի կիզակետում ենք։

Մարկ Քարնի

Կանադայի վարչապետ

Դիտվել է՝ 335200

Մեկնաբանություններ